22:18  ,  3 հուլիսի, 2012

Մոուտինյոն կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը դեռ մինչեւ վերջերս խիստ շահագրգռված էր ձեռք բերել «Տոտենհեմի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: «ՄՅՈւ»-ն պատրաստ էր վճարել 25-30 մլն ֆունտ: Սակայն բանակցությունների ընթացքում հարձակվողական ոճի կիսապաշտպանի գինը աճեց մինչեւ 40 մլն: Նման գումար «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ վճարել:

Այժմ «Կարմիր սատանաները» ուշադրություն են դարձրել «Պորտուի» եւ Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Ժոաո Մոուտինյոյի վրա, որը մոտ ապագայում կարող է անցնել Պորտուգալիայից «Օլդ Տրաֆորդ» ընկած ճանապարհը:

«Յունայթեդը» պորտուգալացու համար պատրաստ է վճարել 25 մլն ֆունտ, հաղորդում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում