17:10  ,  10 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին երրորդ ոսկե մեդալը բերած մարզիկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 81 կգ քաշային ձյուդոիստ Խասան Խալմուրազեւին, որը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին նվաճել էր ռուսների երրորդ ոսկե մեդալը:

«Հարգելի Խասան Մոգամեդովիչ, շնորհավորում եմ օլիմպիական ոսկու առթիվ: Ձեր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերում հասաք մեծ նվաճման: Այդպիսի հաջողությունը ձեր տաղանդի, բնավորության, տարիների քրտնաջան աշխատանքի վարձատրությունն է: Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն մարզիչներին ու հարազատներին, որոնք մեծ դերակատարում ունեն Ձեր հաղթանակում: Նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ»,- նախագահի խոսքը մեջբերում է Կրեմլի կայքը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Ռուսաստանի թիմից ոկսե մեդալ են նվաճել նաեւ 60 կգ քաշային ձյուդոիստ Բեսլան Մուդրանովը եւ հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում