20:26  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Վրացի ձյուդոիստը ռուս մրցակցին հաղթելուց հետո հիշեցրել է 2008թ. պատերազմը

Օգոստոսի 8-ը մեր հերոսների օրն է եւ չէի չկարող չհիշեցնել դրա մասին, հայտարարել է վրացի ձյուդոիստ Լաշա Շավդատուաշվիլին, որը Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է 73 կգ քաշայինների բրոնզե մեդալ: Ռուս մրցակցի նկատմամբ տարած հաղթանակից հետո  Շավդատուաշվիլին հատուկ ժեստով հիշեցրել է ռուսներին 2008թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունները:

«Այսօր կարեւոր օր է: Կյանքի եւ մահվան գոտեմարտ էր ինձ համար: Ես պետք է ցույց տայի, որ մեր երկիրն ուժեղ է, մենք ամենեւին թույլ չենք»,- Շավդատուաշվիլիի խոսքը մեջբերում է tribuna.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում