19:48  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օլիմպիական չեմպիոն, գեղեցկուհի Յանա Եգորյանը մրցահարթակից դուրս (ֆոտոշարք)

Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճեց չեմպիոնի տիտղոսը թրամարտի անհատական պայքարում: Եզրափակիչում 22-ամյա Եգորյանը պարտության մատնեց ռուսաստանցի Սոֆյա Վելիկայային: 

1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում:

Ֆոտո՝ vk.com-ում Յանա Եգորյանի պաշտոնական էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում