18:44  ,  9 օգոստոսի, 2016

ՈւԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափ

ՈւԵՖԱ-ն քննարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափ, որը ենթադրում է խմբային փուլում երաշխավորված չորսական տեղ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Իտալիայի ակումբներին: Նոր ձեւաչափը կարող է կիրառվել արդեն 2018 թվականից, հաղորդում է gazzettaworld-ը:

Երկուական տեղ կերաշխավորվի Ֆրանսիային, Պորտուգալիային եւ Ռուսաստանին, մեկական տեղ՝ Շվեյցարիային, Բելգիային, Հոլանդիային, Թուրքիային եւ Ուկրաինային: Խմբային փուլի եւս հինգ մասնակիցներ կորոշվեն որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս