«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում արժանացավ նոր մրցաշրջանում առաջին տիտղոսին: Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի գավաթակիրը 2:1 հաշվով առավելության հասավ Պրեմյեր լիգայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին»:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի հաղթական գոլի շնորհիվ նվաճեց առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդում»: Առաջին տիտղոսն Անգլիայում նվաճեց նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակի երրորդ րոպեին:
Անգլիայի Սուպերգավաթ
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Ջեյմի Վարդի, 52 - Ջեսի Լինգարդ, 32, Զլատան Իբրահիմովիչ, 83
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու (Ռոխո, 69), Ֆելաինի, Քարիկ (Էրերա, 61), Լինգարդ (Մատա, 63 (Մխիթարյան, 90+3)), Մարտիալ(Ռեշֆորդ, 70), Իբրահիմովիչ, Ռունի (Շնեյդերլեն, 88):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում