23:27  ,  6 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Վիետնամի պատմական հաջողությունը

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամուղ ատրճանակի 10 մետրի մրցաշարում չեմպիոն հռչակվեց Վիետնամը ներկայացնող Հոան Սյուն-Վինխը: Դա Վիետնամի առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Արծաթե մեդալակիր դարձավ բրազիլացի Ֆելիպե Ալմեյդա Վուն, իսկ չինացի Պան Վեյը նվաճեց բրոնզե մեդալ:

Ռիո-2016, տղամարդիկ. օդամուղ ատրճանակ, 10 մետր, եզրափակիչ

1. Հոան Սյուն-Վինխ (Վիետնամ) - 202.5 միավոր

2. Ֆելիպե Ալմեյդա Վու (Բրազիլիա) - 202.1

3. Պան Վեյ (Չինաստան) - 180.4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում