00:02  ,  6 օգոստոսի, 2016

Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչը՝ Ռիոյից․ Վաղը դուրս ենք գալիս կռվելու

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանի առաջին մրցակիցը հայտնի է։ Տեղի է ունեցել վիճակահանությունը, օգոստոսի 5-ին կանցկացվի նաեւ կշռման արարողությունը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական մայրաքաղաքից ասաց Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը։ 

«Հովհաննես Դավթյանն առաջիններից է, ով դուրս կգա օլիմպիական պայքարի։ Երեկ՝ օգոստոսի 4-ին արդեն կայացել է վիճակահանությունը։ Հայտնի է մեր առաջին մրցակիցը։ Իր երրորդ օլիմպիական մեկնարկը Հովհաննես Դավթյանը կտա ավստրիացի մրցակցի հետ։

Ուժեղ ձյուդոիստ է ավստրիացին։ Այստեղ թույլ մրցակիցներ չկան։ Հովհաննեսն էլ լիարժեք պատրաստ է պայքարի դուրս գալուն։ Բոլորն էլ ուժեղ են, պետք է ելնենք կռվելու։

Այստեղ՝ Ռիոյում արդեն հասցրել ենք անցկացնել մի քանի մարզումներ, Հովհաննեսի տրամադրությունը շատ բարձր է, մարտական, իմը՝ եւս, հաղթական տրամադրվածություն ունեմ։ Այսօր՝ Խաղերի բացումից առաջ գնում ենք կշվելու։ Իսկ մինչ այդ եւս մեկ մարզում կանցնացնենք»,- ասաց Կարեն Սիմոնյանը։

Հովհաննես Դավթյանն օլիմպիական տատամի դուրս կգա օգոստոսի 6-ին, Երեւանի ժամանակով 18։00-ից։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով