01:17  ,  4 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. Որակավորման երրորդ փուլը հաղթահարած ակումբները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման երրորդ փուլի բոլոր պատասխան խաղերը:

Որակավորման վերջին՝ չորրորդ փուլի ուղեգիր նվաճեցին կիպրոսյան ԱՊՕԵԼ-ը, Զագրեբի «Դինամոն», Պլզենի «Վիկտորիան», իռլանդական «Դանդլոկը», բուլղարական «Լուդոգորեցը», դանիական «Կոպենհագենը», Բուխարեստի «Ստյաուան», ռուսական «Ռոստովը», իսրայելական «Բիր Շեւան», շվեյցարական «Յանգ Բոյզը», Ամստերդամի «Այաքսը», ավստրիական «Զալցբուրգը», շոտլանդական «Սելթիկը», լեհական «Լեգիան» ու «Մոնակոն»:

Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս