10:55  ,  1 օգոստոսի, 2016

Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է տիտղոսը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը անցկացրել է հերթական մենամարտը՝ պաշտպանելով տիտղոսը: 

Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Գերմանիան ներկայացնող 28-ամյա մարզուհին միավորներով հաղթել է խորվաթ Նեւենա Միկուլիչին:

Կենտիկյանը 36-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, որում կրել է նաեւ 2 պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս