18:36  ,  29 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Հովհաննես Բաչկով (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի օլիմպիականներին: Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 64 քաշային կարգ

Ծնվել է 02․12․1992 թ․Գյումրիում

Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող,Վենեսուելայի վարկանիշային մրցաշարի հաղթող:

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Վենեսուելայում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում։

Ամուսնացած է, ունի որդի։

Ամեն ինչ սկսվեց․․․

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից, քեռուս խորհրդով։ Նա ժամանակին զբաղվել է բռնցքամարտով։ Մինչեւ բռնցքամարտի հաճախելս, ինձ սովորեցրել է բռնցքամարտիկի կեցվածքը, հարվածները։ Իսկ առաջին անգամ բռնցքամարտի դահլիճ մտել եմ պապիկիս հետ։

Բռնցքամարտը խելացի կռիվ է, վայրկյանների ընթացքում պետք է ամեն ինչ հաշվարկես։ Բռնցքամարտի շնորհիվ կարող ես ինքնապաշտպանվել։

Ես՝ Ռիո-2016-ի մասնակից․․․

Ուղեգիրը նվաճեցի Վենեսուելայի վերջին վարկանիշային մրցաշարում։ Սամսունի վարկանիշային մրցաշարում ձեռքից բաց թողեցի ուղեգիրը եւ այդ մրցաշարն արդեն անցյալում է եւ չեմ ուզում հիշել։ Վենեսուելայի մրցաշարում համառ պայքարում կարողացա հաղթանակ տոնել։ Հաղթանակները հեշտ չեն տրվում, քանի որ կա պայքար․ իսկ որտեղ պայքար, այնտեղ էլ դժվարություններ:

Ուրախ եմ, որ Հայաստանի օլիմպիական թիմի անդամ եմ։ Օլիմպիական խաղերը միշտ եղել է ուժեղների կռիվ։ Հետաքրքրությունը դրա մեջ է։ Ինչպես յուրաքանչյուրի, ինձ համար էլ Օլիմպիական խաղերը առանձնահատուկ են։

Հույսեր, սպասելիքներ․․․

Ժամանակից շուտ կանխագուշակումներ չեմ ցանկանում անել։ Օլիմպիական ռինգը ցույց կտա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում