20:32  ,  23 հուլիսի, 2016

Աշխարհի չեմպիոն Հայկ Գասպարյան. Ադրբեջանցու դեմ մենամարտում հիշում էի Եվրոպայի առաջնության միջադեպը

Մոսկվայում շարունակվող կունգ-ֆուի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ օրը նվաճեց չորս ոսկե մեդալ: Չեմպիոններից մեկը 55 կգ քաշային Հայկ Գասպարյան է (17-19 տարիքային խումբ), որը եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւին:

NEWS.am Sport-ի թղթակիցը մենամարտից հետո զրուցել է Հայկ Գասպարյանի հետ:

Հայկ, ի՞նչ տրամադրությամբ էիր դուրս գալիս ռինգ:

Անկախ մրցակցի ազգությունից, միշտ ռինգ եմ դուրս գալիս առավելագույն կենտրոնացած: Եզրափակիչ է, պետք է չափազանց ուշադիր ու կենտրոնացած լինել, որպեսզի հարված բաց չթողնել:

Որեւէ դեր խաղա՞ց այն, որ մրցակիցդ ադրբեջանցի էր եզրափակիչում:

Ամեն դեպքում, ես չէի թերագնահատում մրցակցիս: Այն, որ մրցակիցս ադրբեջանցի էր, կրկնակի էր տրամադրում ինձ միայն հաղթանակ տանել: Գիտեի, որ առավելագույն ջանք պետք է գործադրեմ, որպեսզի հաղթեմ: Հիշում էի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցած միջադեպը: Դա ինձ հատուկ ուժ էր հաղորդում:

Ինչպե՞ս ես գնահատում քո եւ հավաքականի մրցելույթը:

Միշտ էլ ցանկալի է, որ բոլոր ընկերներս հավաքականում միայն ոսկե մեդալ նվաճեն: Բայց սա սպորտ է: Շատ բան է կախված լինում նաեւ մարզական հաջողությունից:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով