18:52  ,  23 հուլիսի, 2016

Հայաստանը 4 ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում (ֆոտո)

Մոսկվայում անցկացվող կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը թիջի ոճում նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

Չեմպիոնական տիտղոսներ են նվաճել 55 կգ քաշային Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ), 70 կգ քաշային Դավիթ Կասումյանը (17-19), 50 կգ քաշայիններ Ալբերտ Թորոսյանն ու  Վարդգես Մանասյանը (19+): Աշխարհի փոխչեմպիոն է դարձել 55 կգ քաշային Համիկ Քոչարյանը (19+):

Երրորդ տեղ են գրավել 65 կգ քաշային Էդուարդ Հակոբյանը (17-19) եւ 60 կգ քաշային Աշոտ Հարությունյանը (19 +):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Հարությունյանը, մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում