16:39  ,  22 հուլիսի, 2016

Հայ մարզիկները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Մոսկվայում մեկնարկել է կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առջանությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ են դուրս եկել 17-19 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Գասպարյանն ու Էդուարդ Հակոբյանը:

55 կգ քաշային կարգում Հայկ Գասպարյանը պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ժանդոս Մադեխյանովին՝ երրորդ ռաունդում կիրառելով բռնում պարտերում:

65 կգ քաշայինների պայքարում Էդուարդ Հակոբյանը պարտվել է ռուսաստանցի Մագոմեդ Բագաեւին:

19+ տարիքային խմբում 55 կգ քաշային Համիկ Քոչարյանը հաղթել է ուզբեկ մրցակցին՝ երկրորդ ռաունդում կատարելով բռցնքամարտի հզոր հարվածների շարք եւ երկու ուժեղ բռնում պարտերում: Դրանից հետո մրցակիցը հրաժարվել է երրորդ ռաունդում:

Նույն տարիքային խմբում 60 կգ քաշային Աշոտ Հարությունյանը չկարողացավ շարունակել մենամարտը չինացի մրցակցի հարվածից ստացած վնասվածքի պատճառով:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում