15:58  ,  22 հուլիսի, 2016

Կունգ-ֆուի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը (ֆոտո)

Մոսկվայում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Առաջնությունը բացված է հայտարարել Կունգ-ֆուի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ՄԱԿ-ի դեսպանորդ, Շաոլինի սան Ֆու Բյաոն:

15 երկրների մոտ հազար մարզիկներ կպայքարեն մեդալների համար: Չինաստանը ներկայացել է 15 նահանգների թիմերով: Մրցաշարի առաջին օրը Հայաստանի պատվիրակներից մրցասպարեզ դուրս կգան Հայկ Գասպարյանը, Համիկ Քոչարյանն ու Էդուարդ Հակոբյանը:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում