15:34  ,  21 հուլիսի, 2016

Ռիո-2016. Ընտրվել է Հայաստանի դրոշակակիրը

Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական թիմի դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հանդիպում է ունեցել օլիմպիական պատվիրակության եւ լրագրողների հետ:

Վահան Մխիթարյանը օլիմպիական ուղեգիրը ստացել է միջազգային ֆեդերացիայի հատկացրած «սպիտակ քարտի» շնորհիվ:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 5-ին է: Ըմբշամարտի հավաքականներն ավելի ուշ են լինելու օլիմպիական մայրաքաղաքում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս