20:50  ,  19 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» չհաղթահարեց Թբիլիսիի «Դինամոյի» արգելքը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը ոչ ոքի խաղաց Թբիլիսիի «Դինամոյի» հետ՝ 1:1:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում հյուրերը բացեցին հաշիվը: 21-րդ րոպեին վրացի Ջամբուլ Ջիգաուրին գրավեց Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Ընդմիջումից հետո «Ալաշկերտը» Նորայր Գյոզալյանի գոլի շնորհիվ վերականգնեց հավասարությունը, սակայն երկու հանդիպման արդյունքում պայքարը չտեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Վրաստանում տեղի ունեցած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Դինամոն», որն էլ դուրս եկավ հաջորդ փուլ:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Նորայր Գյոզալյան, 51 - Ջամբուլ Ջիգաուրի, 21

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան (Ռաֆայել Ղազարյան, 76), Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան (Սամվել Մելքոնյան, 65), Արտակ Գրիգորյան (Խորեն Վերանյան, 84), Նորայր Գյոզալյան:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում