19:47  ,  19 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի»՝ առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ընդունել է Թբիլիսիի «Դինամոյին»:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է հյուրերի հաղթանակով: 21-րդ րոպեին վրացի Ջամբուլ Ջիգաուրին է գրավել Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Ընդմիջում է:

Վրաստանում տեղի ունեցած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Դինամոն»:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի»՝ 0:1 (առաջին խաղակես)

Ջամբուլ Ջիգաուրի, 21

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով