11:51  ,  18 հուլիսի, 2016

Արկադի Թումանյանի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Ինտերն» ու «Միլանը» (ֆոտո)

Ուկրաինական «Չեռնոմորեցի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արկադի Թումանյանի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Ինտերն» ու «Միլանը»: Մեծ է հավանականությունը, որ 18-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կտեղափոխվի «Մոնակո»: MagicfuteSports-ի մամուլի ծառայության համաձայն, Արկադի Թումանյանի եղբայրն ու գործակալը հանդիպել է «Մոնակոյի» ղեկավարության հետ եւ քննարկել տրանսֆերը:

Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիետրո Աուսիլիոն եւ «Միլանի» տեխնիկական տնօրեն Ումբերտո Գանդինին դեռ հունիսին էին հանդիպել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ եւ քննարկել տրանսֆերի հնարավորությունը:

«Ինտերն» արդեն մեկ տարի հետեւում է Արկադի Թումանյանի խաղին եւ ցանկանում է իրականացնել տրանսֆերը: Գործարքի գինը կկազմի մոտ 1 միլիոն եվրո:

Արկադի Թումանյանը շահերը ներկայացնում է Միլանում եւ Մոնակոյում տեղակայված MagicfuteSports ընկերությունը, որի գլխավոր տնօրենը ֆուտբոլիստի եղբայրն է՝ Արտուշ Թումանյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին է Արկադի Թումանյանը կնքել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ «Չեռնոմորեցի» հետ 1.5 տարով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում