22:38  ,  15 հուլիսի, 2016

Հայ հեծանվորդը վնասվածքներ է ստացել Իտալիայում

Հայաստանի ներկայացուցիչ Պավել Ստեփանյանը վնասվածքներ է ստացել Իտալիայում ընթացող հեծանվային մարզաձեւերի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մրցման վերջնամասում մի շարք հեծանվորդներ բախվել են իրար, ինչի պատճառով Ստեփանյանը եւ 7 այլ մարզիկներ տեղափոխվել են հիվանդանոց: Պավել Ստեփանյանը խուսափել է լուրջ վնասվածքներից եւ գրավել է 5-րդ տեղը:

Հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 2014 թվականի աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանը 10-րդ տեղն է գրավել Մ-23 մրցաշարում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում