14:26  ,  15 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը

ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտվոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Թբիլիսիի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու եւ հաջորդ փուլ դուրս գալու դեպքում, կմրցի Զագրեբի «Դինամոյի» եւ մակեդոնական «Վարդարի» դիմակայության հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Թբիլիսիում պարտվել է 0:2 հաշվով:

«Վարդարն» առաջին խաղն անցկացրել է տանը եւ պարտվել է 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում