21:07  ,  13 հուլիսի, 2016

Հայաստանի հավաքականը հաղթեց վրացիներին եւ հռչակվեց չեմպիոն

Հայաստանի հավաքականի հաղթանակով ավարտվեց Թբիլիսիում անցկացված բասկետբոլի կանանց մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի C  դիվիզիոնի առաջնությունը։

Եզրափակիչում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը մրցեց Վրաստանի հավաքականի հետ եւ հաղթանակ տարավ հսկայական առավելությամբ՝ 66։32։

Կիսաեզրափակիչում Հայաստանի թիմը մրցել էր Մալթայի հավաքականի հետ եւ առավելության էր հասել 59:43 հաշվով:

Վրաստանի թիմը կիսաեզրափակիչում հաղթել էր Անդորրայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում