00:40  ,  13 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. Հովհաննես Համբարձումյանը գրավել է Զագրեբի «Դինամոյի» դարպասը

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մակեդոնական «Վարդարը» տանը 1:2 հաշվով պարտվել է Զագրեբի «Դինամոյին»:

Դաշտի տերերի միակ գոլը 0:2 հաշվի ժամանակ 54-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Խորվաթիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում