22:50  ,  12 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մրցեց «Դինամոյի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Դաշտի տերերը 7 հարված կատարեցին դարպասի ուղղությամբ, Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը՝ 1 հարված: Դարպասին հարված չեղավ մինչեւ ընդմիջում: Տարածքային եւ խաղային զգալի առավելություն ուներ «Դինամոն»:

Ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան առավելությունը վերածել գոլերի: 55-րդ րոպեին Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը գրավեց Օթար Կիտեիշվիլին:

68-րդ րոպեի «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում: Գեորգի Կվիլիտայան անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հանդիպման ընթացքում «Ալաշկերտը» մեկ հարված կատարեց դինամոյականների դարպասին, մրցակիցն «Ալաշկերտի» դարպասին՝ 6 հարված

Պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց Երեւանում է:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2:0 

Օթար Կիտեիշվիլի, 55, Գեորգի Կվիլիտայա, 69, 11մ

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ (Արամ Բարեղամյան, 46), Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Եդիգարյան, Անտոն Սավին (Արթուր Եդիգարյան, 64) , Վահագն Մինասյան, Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան (Սամվել Մելքոնյան, 83):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում