21:46  ,  12 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Դինամո Թբիլիսի» - «Ալաշկերտ»՝ առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հյուրընկալվել է «Դինամոյին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել: Դաշտի տերերը 7 հարված են կատարել դարպասի ուղղությամբ, Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը՝ 1 հարված: Դարպասին հարված դեռ չի եղել: Տարածքային եւ խաղային զգալի առավելություն ունի «Դինամոն»:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0:0 (առաջին խաղակես)

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Եդիգարյան, Անտոն Սավին, Վահագն Մինասյան, Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում