18:05  ,  10 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Դինամո» - «Ալաշկերտ» խաղը կսպասարկի ռումինացի մրցավարը

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» եւ Թբիլիսիի «Դինամոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կսպասարկեն ռումինացիները: Վրաստանի մայրաքաղաքում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Կոլտեսկուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Դինամո» - «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում