13:07  ,  10 հուլիսի, 2016

«Տուր դը Ֆրանսի» կրկնակի հաղթողը մրցման ժամանակ հարվածել է երկրպագուին

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 8-րդ փուլում Sky թիմի բրիտանացի հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը հարվածել է երկրպագուներից մեկին:

Մրցման եզրափակիչ փուլում Կոլումբիայի հավաքականի մարզաշապիկով երկրպագուն վազել է հեծանվորդների հետեւից:

Ֆրումը հետեւյալ կերպ է մեկնաբանել իր արարքը. «Ոչինչ չունեմ կոլումբացիների դեմ, բայց այդ երկրպագուն իրենից վտանգ էր ներկայացնում», գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Ֆրում «Տուր դը Ֆրանսի» կրկնակի հաղթող է եւ այս տարի պաշտպանում է իր տիտղոսը: 8-րդ փուլն ավարտվել է հենց նրա հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում