00:04  ,  10 հուլիսի, 2016

Ուիմբլդոն. Ուիլյամս քույրերը՝ զուգախաղի չեմպիոն

Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերի հաղթանակով ավարտվեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց զուգախաղի պայքարը: Եզրափակիչում ԱՄՆ-ի ներկայացուցիչները երկու սեթում առավելության հասան հունգարացի Տիմեա Բաբոշի եւ ղազախ Յարոսլավա Շվեդովայի նկատմամբ՝ 6:3, 6:4: Ուիլյամս քույրերը նվաճեցին «Մեծ սաղավարտի» 14-րդ տիտղոսը զուգախաղում:

Մի քանի ժամ առաջ աշխարհի առաջին ռակետ Սերենան Ուիլյամսը հաղթել էր նաեւ մենախաղի եզրափակիչում: Ամերիկացի մարզուհին 7:5, 6:3 հաշվով պարտության էր մատնել գերմանացի Անժելիկա Կերբերին:

Սերենա Ուիլյամսը մենախաղի 22-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ կրկնեց լեգենդար գերմանացի Շտեֆի Գրաֆի նվաճումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով