20:06  ,  9 հուլիսի, 2016

Հայկ Բաբայանն՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հաղթող

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ, օլիմպիական ուղեգիր ստացած Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայր Հայկ Բաբայանը, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Օդամղիչ հրացան, 10մ վարժության պայքարում Հայկ Բաբայը, խոցելով 620,3 միավոր, առաջին տեղից դուրս է եկել եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակիչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը՝ դառնալով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում