Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում ամերիկացի մարզուհին 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց գերմանացի Անժելիկա Կերբերին:
Սերենա Ուիլյամսը 22-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ կրկնեց լեգենդար գերմանացի Շտեֆի Գրաֆի նվաճումը:
Հուլիսի 10-ին կայանալիք տղամարդկանց եզրափակիչում կորտ դուրս կգան կանադաի Միլոշ Ռաոնիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում