22:28  ,  8 հուլիսի, 2016

Ուիմբլդոն. Էնդի Մարեյը եզրափակիչում է

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճել է Էնդի Մարեյը: 1 ժամ 57 րոպե տեւած պայքարում բրիտանացին երեք սեթում առավելության է հասել չեխ Թոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6:3, 3:6, 6:3:

Հուլիսի 10-ին կայանալիք եզրափակիչում Էնդի Մարեյի մրցակիցը կլինի կանադացի Միլոշ Ռաոնիչը, որը հինգ սեթում պարտութան էր մատնել աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Էնդի Մարեյը Ուիմբլդոնի չեմպիոն է դարձել 2013-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս