20:24  ,  8 հուլիսի, 2016

Ուիլյամս քույրերը 14-րդ անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում են

Ամերիկացիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը դուրս են եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց զուգախաղի եզրափակիչ՝ առավելության հասնելով գերմանացի Յուլյա Գյոգրեսի եւ չեխ Կարոլինա Պլիշկովի նկատմամբ՝ 7:6 (7:3), 6:4: Պայքարը տեւել է 1 ժամ 38 րոպե:

Ուիլյամս քույերը զուգախաղում 14-րդ անգամ կխաղան «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: Նախորդ անգամ նրանք հաղթել են չորս տարի առաջ՝ նվաճելով Ուիմբլդոնի չեմպիոնական տիտղոսը: Նախորդ 13 եզրափակիչներն էլ ավարտվել Ուիլյամս քույրերի հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով