13:05  ,  8 հուլիսի, 2016

Գոռ Ներկարարյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր

Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կներկայանա 6 մարզիկով:

Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, գրանցելով 8 մետր 15 սմ, արդյունք նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մինչեւ այս հայ աթլետներից ուղեգրեր էին նվաճել Ամալյա Շառոյանը (հեռացատկ), Լեւոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք) եւ Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում