19:08  ,  7 հուլիսի, 2016

Ուիմբլդոն. Ուիլյամս քույրերի եզրափակիչը տեղի չի ունենա

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում 28-ամյա գերմանացի Անժելիկա Կերբերը (4) երկու սեթում առավելության հասավ 36-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսի (8) նկատմամբ՝ 6:4, 6:4: Պայքարը տեւեց 1 ժամ 12 րոպե:

Եզրափակիչում Կերբերը կմրցի աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, որը 6:0, 6:2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Ելենա Վեսնինային:

Հիշեցնենք, որ Սերենան ու Վինուսը հարազատ քույրեր են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս