Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առաջինը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ: Ամերիկացի մարզուհին մրցեց ռուսաստանցի Ելենա Վեսնինայի հետ եւ տանուլ տվեց երկու գեյմ: Ուիլյամսը հաղթեց 6:2, 6:0 հաշվով: Առաջին ռակետը կատարեց 11 էյս:
Եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը կարող է լինել ավագ քույրը: Կիսաեզրափակիչում Վինուս Ուիլյամսը կմրցի գերմանացի Անժելիկա Կերբերի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում