17:08  ,  6 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» երկրպագուներին անվճար կտանի Թբիլիսի

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս եկած Երեւանի «Ալաշկերտը» կկազմակերպի անվճար ուղեւորություն երկրպագուների համար, հաղորդում է Հայաստանի չեմպիոնների մամուլի քարտուղարությունը: Երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» է:

«Ալաշկերտի» ղեկավարությունը ֆուտբոլասերներին կտրամադրի նաեւ հանդիպման տոմսեր: Ցանկացողների գրանցումը միչեւ հուլիսի 11-ն է: Ավտոբուսները Երեւանից կմեկնեն հուլիսի 12-ին ժամը 10:00-ին: Հանդիպումը նույն օրն է՝ 21:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին փուլում «Ալաշկերտը» Երեւանում 3:0 հաշվով հաղթել է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով