23:37  ,  5 հուլիսի, 2016

Ուիմբլդոն. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսն ու ռուսաստանցի Ելենա Վեսնինան եւ գերմանացի Անժելիկա Կերբերն ու Վինուս Ուիլյամսը:

Սերենա Ուիլյամսը 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ: Ելենա Վեսնինան քառորդ եզրափակիչում 6:2, 6:2 հաշվով հաղթել է սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային:

Ավագ Ուիլյամսը 7:6, 6:2 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Յարոսլավա Շվեդովային, իսկ Կերբերը ուժեղ էր ռումինացի Սիմոնա Հալեպից՝ 7:5, 7:6:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս