19:48  ,  5 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» 10 խաղացողներով հաղթում է «Սանտա Կոլոմային» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը:

«Ալաշկերտը» բացեց հաշիվը ստանդարտ դիրքից հետո: 12-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Վահագն Մինասյանը: Գոլից հետո խաղն անցում էր հյուրերի կիսադաշտում, սակայն 24-րդ րոպեին թիմերի միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի պատճառով կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը, որը միտումնավոր կանգնեց ընկած մրցակցի ոտքին: Հեռացումից հետո խաղի տեմպն ընկավ: Դաշտի տերերը շատ չզիջեցին նախաձեռնությունը, սակայն գոլեր այլեւս չեղան:

Ընդմիջում է:

Անդորրայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա)՝ 1:0 (առաջին խաղակես)

Վահագն Մինասյան, 12

Հեռացում՝ Միհրան Մանասյան («Ալաշկերտ»), 26

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Ալեքսանդր Տասիչ, Վահագն Մինասյան, Արտակ Դաշյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Եդիգարյան, Կարեն Մուրադյան, Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Անտոն Սավին, Միհրան Մանասյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում