18:04  ,  5 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» կազմը՝ «Սանտա Կոլոմայի» դեմ

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը կընդունի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Ալեքսանդր Տասիչ, Վահագն Մինասյան, Արտակ Դաշյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Եդիգարյան, Կարեն Մուրադյան, Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Անտոն Սավին, Միհրան Մանասյան:

Անդորրայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով