Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մեծ առավելությամբ դուրս թողեց ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովային։ Ամերիկացի թենիսիստուհին հաղթեց 7։5, 6։0 հաշվով։ 1 ժամ 15 րոպե տեւած պայքարում Սերենա Ուիլյամսը կատարել է 14 էյս։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկոյի հետ։
Քառորդ եզրափակիչի եւս մեկ զույգը կազմել են ռումինացի Սիմոնա Հալեպն ու գերմանացի Անժելիկա Կերբերը։ Հալեպը 6:7 (5:7), 6:4, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Մեդիսոն Քիսին, Կերբերն ուժեղ է եղել ճապոնացի Միսակի Դոիից՝ 6։3, 6։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում