20:07  ,  4 հուլիսի, 2016

Ուիմբլդոն. Սերենա Ուիլյամսը շանս չտվեց Սվետլանա Կուզնեցովային

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մեծ առավելությամբ դուրս թողեց ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովային։ Ամերիկացի թենիսիստուհին հաղթեց 7։5, 6։0 հաշվով։ 1 ժամ 15 րոպե տեւած պայքարում Սերենա Ուիլյամսը կատարել է 14 էյս։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկոյի հետ։

Քառորդ եզրափակիչի եւս մեկ զույգը կազմել են ռումինացի Սիմոնա Հալեպն ու գերմանացի Անժելիկա Կերբերը։ Հալեպը 6:7 (5:7), 6:4, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Մեդիսոն Քիսին, Կերբերն ուժեղ է եղել ճապոնացի Միսակի Դոիից՝ 6։3, 6։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս