21:10  ,  4 հուլիսի, 2016

Եվրագավաթներ. Հայկական թիմերի մասնակցությամբ խաղերի մրցավարները

Հայտնի են մրցավարները, որոնք կսպասարկեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայի «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» (առաջին խաղը՝ 0:0) հանդիպումը կսպասարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ալիեւը, Եվրոպայի լիգայի «Շիրակ» - «Դիլա Գորի» (առաջին խաղ՝ 0:1) հանդիպումը՝ լիտվացի Սերգեյ Սլիվան, «Օմոնիա» - «Բանանց» (առաջին խաղ՝ 1:0) հանդիպումը՝ լատվիացի Ալեքսանդր Անուֆրիեւը, իսկ «Փյունիկ» - «Եվրոպա» (առաջին խաղ՝ 0:2) հանդիպումը՝ սլովակ Բորիս Մարհեֆկան։

Չեմպիոնների լիգայի խաղերը հուլիսի 5-ին են, Եվրոպայի լիգայինը՝ հուլիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս