09:15  ,  2 հուլիսի, 2016

Մոուրինյոյի որդին պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին դարձել է Լոնդոնի «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ, հայտնում է ESPN-ը:

17-ամյա դարպասապահ Ժոզե Մոուրինյո կրտսերը 2 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Նա 2013-ից մարզվում էր «Ֆուլհեմի» ակադեմիայում:

Պորտուգալացի մասնագետի որդին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Ֆուլհեմի» Մ-18 թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English