21:09  ,  29 հունիսի, 2016

Ուիմբլդոն. Ջոկովիչի ռեկորդային հաղթական շարքը «Մեծ սաղավարտում» շարունակվում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան: Սերբ թենիսիստը 2 ժամ 4 րոպեում առավելության է հասել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ՝ 6:4, 6:3, 7:6 (7:5):

«Մեծ սաղավարտի» մրցաշարերում Ջոկովիչի ռեկորդային հաղթական շարքը հասավ 30 հանդիպման:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի բրազիլացի Թոմաս Բելուչիի եւ ամերիկացի Սեմ Կուերիի դիմակայության հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով