22:48  ,  28 հունիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» դեռ չի բացել հաշիվը (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» նորամուտը նշեց եվրոպական Չեմպիոնների լիգայում: Որակավորման առաջին փուլի առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Անդորրայում մրցում է «Սանտա Կոլոմայի» հետ: Առաջին խաղակեսում ունեցած զգալի առավելությունը գոլի վերածել «Ալաշկերտին» չի հաջողվել: Ընդմիջում է:

Թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն հուլիսի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0:0 (առաջին խաղակես)

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Դմիտրի Խովբոշա, Ալեքսանդր Տասիչ, Վահագն Մինասյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Եդիգարյան, Կարեն Մուրադյան, Խորեն Վերանյան, Արտակ Գրգորյան, Անտոն Սավին, Միհրան Մանասյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում