20:08  ,  28 հունիսի, 2016

Ուիմբլդոն. Ֆավորիտներից հաղթանակով մեկնարկեց նաեւ Էնդի Մարեյը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը դուրս է եկել երկրորդ շրջան: «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի մեկնարկային մրցախաղում բրիտանացի թենիսիստը հանդիպել է հայրենակից Լայամ Բրոդիի հետ, որը որակավորման փուլի արդյունքում էր նվաճել հիմնական մրցաշարի ուղեգիր: Էնդի Մարեյը հաղթել է 6:2, 6:3, 6:4 հաշվով:

Նրա հաջորդ մրցակիցը կլինի Թայվանի ներկայացուցիչ Լու Յանսյունը, որը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Կուդրյավցեւին:

130-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցաշարը կավարտվի հուլիսի 10-ին: Մրցանակային հիմնադրամը 28,1 միլիոն ֆունտ ստերլինգ է: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը եւս մեկնարկել է հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում