Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու բանակցություններում զգալիորեն բարձրացրել է առաջարկի գումարը եւ գործարքը մոտ է հանգուցալուծման:
«Այժմ իրավիճակը փոխվել է: «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին առաջարկի վերաբերյալ անհրաժեշտ է քննարկել բոլոր գործոնները եւ վերջապես որոշում ընդունել: Նրանք զգալիորեն բարձրացրել են գումարի չափը: «Բորուսիայի» ղեկավարությունը որոշում կընդունի մինչեւ կիրակի, քանի որ երկուշաբթի մենք վերսկսում ենք մարզումները: Հանգստյան օրերինք պետք է ամեն ինչ որոշել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 27-ամյա հայ ֆուտբոլիստի համար կվճարի 40 միլիոն եվրո, իսկ նրա տարեկան աշխատավարձը անգլիական ակումբում կլինի 12 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում