18:17  ,  28 հունիսի, 2016

Ուիմբլդոն. Սերենա Ուիլյամսը մեկնարկեց վստահ հաղթանակով

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում վստահ հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Ամերիկացի թենիսիստը 1 ժամ 13 րոպեում առավելության է հասել շվեյցարացի Ամրա Սադիկովիչի նկատմամբ՝ 6:2, 6:4:

Երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի ամերիկացի Քրիստինա Մաքհեյլը:

Ուիմբլդոնի մրցաշարը կավարտվի հուլիսի 10-ին: Մրցանակային հիմնադրամը 28,1 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով