18:42  ,  27 հունիսի, 2016

Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ուիմբլդոնի 130-րդ մրցաշարում: Առաջին շրջանում Սերբիայի ներկայացուցիչը երեք սեթում առավելության հասավ բրիտանացի Ջեյմս Ուորդի նկատմամբ՝ 6:0, 7:6 (7:3), 6:4. Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինոն:

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի 28,1 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում