09:11  ,  28 հունիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ». Բուքմեյքերների կարծիքը

Երեւանի «Ալաշկերտը» հունիսի 28-ին նորամուտը կնշի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում՝ որակավորման առաջին փուլում մրցելով Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ:

Անդորրայում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Հայաստանի նորընծա չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.65 գործակցով: «Սանտա Կոլոմայի» հաղթանակի գործակիցը 5 է, իսկ ոչ ոքին՝ 3.5:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Խաղը կսպասարկի Ֆարերյան կղզիների մրցավարական բրիգադը՝ Ալեքս Տրոլեիսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլում «Սանտա Կոլոմայի» եւ «Ալաշկերտի» դիմակայության հաղթողը մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով